Շողշողացող տխրության գույները

Երբ փոքր էի, մամաս մի օր պատմեց Մինասի մասին: Շատ բան չեմ հիշում նրա պատմածից, որովհետև միակ բանը, որ տպավորեց ինձ էտ տարիքում Մինասի արվեստանոցի հրդեհն էր ու նրա առեղծվածային մահը:

Հիմա մեծացել եմ, մի քիչ խելք եմ հավաքել, մի քիչ գցել, բայց, վստահ, արդեն մահվան ու կրակի առանցքից չեմ նայում Մինասին…

Էսօր ես մի քիչ էլ մեծացա:

Դուք երբևէ՞ զսպել եք ձեր հուզմունքը, լավ, լացը ինչ-որ արտասովոր, աստվածային տեսարանի առաջ, երբևէ՞ զգացել եք Աստծո ներկայությունը, շունչն այդ պահին` ուղիղ ձեր կողքին:

Քար կտրած սառույցի հալվող արձանի պես կանգնե՞լ եք ապրեցնող գույների առաջ:

Կարողացե՞լ եք կարեկցանքով նայել կարեկցանքին…

Էսօր ազգային պատկերասրահի 3-րդ հարկում ես մոլորվել էի գույների մեջ` երջանկության դողով համակված, խառնված գույների մեջ:

Գույներ որոնք շաղախված են ու հունցված արևից, հույսից ու կարեկցանքից:

Մարդ ինչքան պիտի սիրի իր հայրենիքը, ծննդավայրն, որ առօրյա ճղճիմությունը մաքրելով, կարողանա այսպիսի քնքշանքով նկարել, ԳՐԵԼ:

Ինձ թվում էր, թե ես պատկերասրահում եմ, բայց ոչ, գույների աշխարհում էի, որտեղ ձեռքերով քաղած լույսեր կան, ծաղիկների շշուկներ, օդում կախված լռություն, քամու շունչ, փայփայած ու գուրգուրած հող, ցորենի ճառագայթող հատիկներ…

Ինչքա՜ն լուսավոր թախիծ կա խնոցի հարող կնոջ խոնար հայացքում, ինչքա՜ն հեզություն կա քամուց ճկված ծառերի մեջ:

Ամեն կտավի պատուհանից անդին կյանք կա` անձրև, ձյուն, տերևաթափ, հույս, սպասում…

Իսկ տանը տաք է, լուսավոր: Համեստ կահավորված սենյակում`լուսամուտի մոտ դու պարուրված ես ամենասիրելի մարդու ջերմությամբ, սպասելու ջերմությամբ` հոգ չէ, որ նա այս պահին կողքիդ չէ, լուսամուտագոգը մոտեցնում է սահմանները, լուսամուտագոգը քո միակ ապահով ու տան ջերմ անկյունն է, որտեղ դու թույլ ես տալիս քեզ թույլ լինել, լռել, բայց լինել հասկացված, սիրել ու լինել սիրված…

Սպասում, քաղցր սպասում…

Գիտես, վարպետ դու չես մահացել, որովհետև քո նկարներում ԱՊՐՈՂ փոքրիկ ԿՅԱՆՔ կա: Դու հավերժ ես, որովհետև հենց քո կտավներով, գույներով, արևի առատ կաթիլներով` այդ կանաչ- կարմիր կյանքով արդեն, իսկ կանխել ես մահդ:

Դու ԱՆՄԱՀ ես, որովհետև տվել ես արդեն քո խնդության ու անսահման կարեկցանքի լույսը…

Advertisements

One thought on “Շողշողացող տխրության գույները

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s